ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՀԱՄԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ռուս անվանի գրող Մաքսիմ Գորկին, վայելելով հայկական անկրկնելի կոնյակն,արտաբերել է` «Ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը, քան դուրս գալ Արարատի նկուղներից»:
Ասում են նաև, որ կոնյակը խմիչքների արքան է և խմիչքը՝ արքաների:
Հայկական արքայավայել կոնյակի համի գաղտնիքը նրանումն է, որ ազդում է մարդու բոլոր 5 զգայարանների վրա շնորհիվ հետեւյալ հատկանիշների` մուգ սաթի գույնը, հարուստ բուրմունքը, թավշյա հիմքով հարուստ համը, երկար հետադարձ համը:
Հայկական կոնյակի առանձնահատուկ համի մյուս գաղտնիքն էլ նրանումն է, որ համաձայն կլիմայի բազմամյա հետազոտությունների՝ ծովի մակերևույթից մոտ 700մ բարձր գտնվող Արարատյան դաշտավայրում տարվա մեջ լինում է միջինը 300 արևոտ օր: Այսպիսի կլիմայական պայմանները հանգեցնում են խաղողի մեջ արոմատիկ նյութերի և շաքարի բարձր խտացման:
Բացի այդ, Արարատյան դաշտավայրում հաշվվում են մոտ 30 տեսակի հողածածկույթներ: Նկատվել են դեպքեր, երբ միևնույն տեսակի խաղողը ունենում է համային բազմաթիվ երանգներ:
Բացի այդ, Արարատյան դաշտավայրում հաշվվում են մոտ 30 տեսակի հողածածկույթներ: Նկատվել են դեպքեր, երբ միևնույն տեսակի խաղողը ունենում է համային բազմաթիվ երանգներ:
Արարատյան դաշտավայրում աճում է «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն» տեսակի խաղողներ։ Այլ կլիմայական պայմաններում նշված տեսակները չեն ապրում կամ կորցնում են իրենց բնորոշ համային հատկությունները: Արարատյան դաշտավայրի խաղողին բնորոշ խիտ, հարուստ համն ու բուրմունքը փոխանցվում են կոնյակներին` վերափոխվելով նուրբ հետհամային զգացմունքի` վանիլինի, մրգերի և շոկոլադի նուրբ և անմոռանալի երանգներով: Կոնյակի գունային գամման տատանվում է բաց ծղոտագույնի (երիտասարդ կոնյակներ) և մուգ սաթի գույնի (հնեցված կոնյակներ) միջև:
Հայկական կոնյակի առանձնահատուկ համի մյուս գաղտնիքն էլ նրանումն է, որ կոնյակի սպիրտների և կոնյակների հնեցումը կատարվում է Հայաստանի տարածքում աճող կովկասյան կաղնեփայտե տակառներում: Կովկասյան կաղնեփայտը, շնորհիվ իր ամուր և վարդագույն հիմքի, թույլ է տալիս ստանալ վանիլինի, շոկոլադի և չորացրած մրգերի բնական համով կոնյակներ: Այն դեռեւս 20–րդ դարի սկզբից ճանաչված էր Եվրոպայում: Հայկական խաղողի տեսակներից ստացված սպիրտները, շփվելով հայկական կաղնեփայտից ստացված տակառի մակերեսի հետ,ստեղծում են հայկական կոնյակների յուրօրինակ փունջը:
Ըմպելով հայկական կոնյակն, իսկապես, համոզվում ես, որ պատահական չեն հմուտ մասնագետների, հանրապետության և նրա սահմաններից դուրս բազմահազար սպառողների հայկական կոնյակների գովաբանումն ու մեծարանքը` երևելի, հիանալի, սքանչելի, զմայլող, հոյակապ:
Այս դեպքում կարելի է ասել` ավելի լավ է մեկ անգամ ըմպել հայկական հոգեթով կոնյակը, քան հարյուր անգամ լսել:
Այս դեպքում կարելի է ասել` ավելի լավ է մեկ անգամ ըմպել հայկական հոգեթով կոնյակը, քան հարյուր անգամ լսել: