Հետաքրքիր փաստեր գինու մաին
Գինին համարվում է ամենահին և առեղծվածային խմիչքներից մեկը, որի շուրջ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր լեգենդները: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր գինու մասին, որոնց մասին քչերը գիտեն:
1. Աշխարհում գինեգործությամբ առաջինը զբաղվել են հայերը: Արենի գյուղի մոտ կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացույցն է նրա, որ Հայաստանում գինու պատրաստմամբ սկսել են զբաղվել ավելի քան 6000 տարի առաջ:
2. Կարմիր գինին իր գույնը ստանում է խմորման ընթացքում՝ իր կեղևից: Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում, այդ իսկ պատճառով ունի բաց երանգներ:
3. Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։
4. Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։
5. «Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Սեր»:
6. Գինու կանոնավոր, բայց չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, Ալցհայմերի հիվանդության և ինսուլտի ռիսկը:
7. Գինու համտեսման ժամանակ հարկավոր է խմիչքը մի փոքր երկար պահել բերանի մեջ։ Ի տարբերություն ցածրորակ գինու՝ բարձր համային հատկանիշներ ունեցող գինու համը երկար է պահպանվում:
8. Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։
9. Գինու գավաթը բռնելու ճիշտ և սխալ տարբերակներ կան։ Պետք է գավաթի ոտքը բռնել, այլ ոչ թե հենց գավաթը, քանի որ այն կտաքացնի Ձեր ձեռքի ափը։
10. Որպես կանոն, ժամանակի ընթացքում կարմիր գինին կորցնում է իր գույնը, այն ստանում է կաս-կարմիր երանգ։ Սպիտակ գինին դառնում է ոսկեգույն երանգով շագանակագույն։